Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները կրակ են բացել Հոմսի Բաբ Ամր թաղամասի վրա՝ ի պատասխան ընդդիմադիրների հարձակման,- հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը:
Սիրիայի զինված ընդդիմադիրներն Բաբ Ամրի վրա հարձակվել են առաջին անգամ այն բանից հետո, երբ կառավարական զորքերը 2012 թ. մարտին դուրս մղեցին նրանց այնտեղից: Սիրիացի ակտիվիստների խոսքերով՝ ընդդիմադիրներին այդ ժամանակ հաջողվեց գրավել թաղամասը, քանի որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի զորքերը չէին սպասում հարձակման:










































