Ռուսական RIA Nօvosti լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանում զինվորների մթերաբաժնի կալորիականությունը բարձրացվել է և այժմ այն գերազանցում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու մյուս երկրների համապատասխան ցուցանիշները: Այդ մասին հայտարարել է գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուրդինսկին:
«ԱՄՆ-ում մթերաբաժնի էներգետիկ արժեքը կազմում է 4200 կալորիա, Մեծ Բրիտանիայում` 4020 կալորիա, իսկ մյուս երկրներում` 4000-ից էլ ցածր: Մինչդեռ մեր բանակում այն կազմում է ավելի քան 4300 կալորիա»,- ասել է Եվգենի Բուրդինսկին:
Բուրդինսկին հավելել է, որ ռուսական բանակն անցում է կատարել աութսորսինգային ընկերությունների օգնությամբ սնունդը կազմակերպելուն, ինչը տալիս է ուտեստների լայն ընտրություն:









































