«Ոտքի՛, Հայաստան» շարժումը պատրաստվում է անվստահության հայտնել հունիսի 15-ին հրապարակված սահմանադրական բարեփոխումների նախագիծը պատրաստած մասնագիտական հանձնաժողովին և այդ պահանջել հուլիսի 20-ը լուծարել այն:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է շարժման խորհրդի անդամներից Դավիթ Սանասարյանը՝ տեղեկացնելով, որ այսօր ժամը 20 :00-ին կանցկացվի այս պանաջով հանրային հավաք և եթե՝ «Ազատության» հրապարակ – Մաշտոցի պողոտա – Գրիգոր Լուսավորիչ փողոց – Իտալիայի փողոց – Վազգեն Սարգսյան փողոց – Հանրապետության հրապարակ երթուղով:
«Պետության կողմից հավաքի բնականոն և խաղաղ ընթացքն ապահովելու, ինչպես նաև այլ անձանց սահմանադրական իրավունքների ու հանրության շահերի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով ՀՀ քաղաքացիներ Անդրիաս Ղուկասյանը և Դավիթ Սանասարյանը Երևանի Քաղաքապետերան և Ոստիականության Երևանի վարչություն են ներկայացրել 20:00-ից 21:30-ն շտապ հավաք անելու վերաբերյալ իրազեկում»,- գրում է Դավիթ Սանասարյանը՝ միաժամանակ հավելելով, որ «Ոստիկանության կողմից հավաքի պատասխանատու է նշանակվել Ոստիկանության գնդապետ Կարեն Մովսիսյանը»:
Դավիթ Սանասարյանը հիշեցնում է նաև, որ այսօր 19:00-ին Ազատության հրապարակում նախապես հայտարարված հավաքը ևս տեղի կունենա և դրա ընթացքում, ինչպես նախանշված էր, «Ոտքի՛, Հայաստան» շարժման խորհուրդը հանրության հետ քննարկելու քաղաքացիների դատին է կներկայացնելու իր անդամների կազմը, Կանոնադրությունը և Գործողությունների ծրագիրը:









































