Մադրիդի «Ռեալ»-ի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասի գործակալ Սանթոս Մարկեսը հայտարարել է, որ իսպանացի ֆուտբոլիստը չի ցանկացել լքել ակումբը:
«Կաիսլյասը չի ցանկացել լքել «Ռեալ»-ը, բայց ղեկավարությունը ստիպեց նրան նման որոշում կայացնել: Դրա պատճառներից մեկը նրա հասցեին ստադիոնի սուլոցներն էին, մյուսը՝ ակումբի ոչ այնքան լավ վերաբերմունքը: Ինձ զարմացրեց Բենիտեսը, որը երբեք չասեց՝ ցանկանու՞մ է, որպեսզի Իկերը մնա ակումբում, թե՞ ոչ: Ինչ-որ մեկը չէր ցանկանում, որ իմ հաճախորդը մնա Մադրիդում»,-Մարկեսի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ 25 տարի Մադրիդի «Ռեալ»-ում անցկացնելուց հետո Իկեր Կասիլյասը տեղափոխվել է «Պորտու»:






































