ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի պաշտոնական ֆեյսբուքյան էջը հրապարակել է լուսանկար, որտեղ ներկայացված են Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի 10 թեկնածուները:
Ցուցակում ընդգրկված են «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը, Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի 2014/15 թթ. Խաղարկության եզրափակիչ հասած «Յուվենթուս»-ի հինգ ֆուտբոլիստ՝ Բուֆոնը, Վիդալը, Պիռլոն, Պոգբան, Տևեսը: Մնացած երեք ֆուտբոլիստները՝ Մեսսին, Նեյմարը և Սուարեսը, ներկայացնում են ՉԼ գավաթակիր «Բարսելոնա»-ն:








































