Դանիայի Թագավորության կազմում գտնվող Զելանդիա կղզու տարածքում հնագետները հայտնաբերել են 2000 ոսկե պարույր, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը մոտ 3 սմ է, քաշը՝ 200-300 գրամ: Գտածոյի մասին հաղորդվում է Դանիայի Ազգային թանգարանի կայքում:
Գիտնականները նշում են, որ պարույրները պատրաստվել են մոտ 3000 տարի առաջ: Թե ինչի համար են դրանք նախատեսված եղել՝ հայտնի չէ, սակայն հնագետները ենթադրում են, որ պարույրները կարող էին զարդարել ունևոր մարդկանց գլխարկները կամ հովանոցները: Հնարավոր է նաև, որ դրանք հոգևորականի կամ թագավորի արդուզարդի մաս են եղել:
Ըստ հնագետների՝ Զելանդիա կղզին բրոնզե դարում եղել է ամենահարուստ վայրերից մեկը Հյուսիսային Եվրոպայում:









































