Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Շնորհակալ ենք ֆրանսիացիներիս համար կարևոր այս օրը Ձեր ներկայությամբ մեզ պատվելու համար». Մարսելի քաղաքապետը՝ Տարոն Մարգարյանին

Հուլիսի 12-16-ը պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մարսելի գործընկերոջ՝ քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հետ:

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Ողջունելով Երևանի քաղաքապետին` Ժան-Կլոդ Գոդենը նշել է, որ երկու քաղաքների հարաբերությունների հետագա զարգացմանը մեծապես կնպաստեն նաև այս օրերի պաշտոնական այցն ու դրա շրջանակում ձեռքբերված պայմանավորվածությունները: Երևանի և Մարսելի համագործակցությունը դիտարկելով հայ-ֆրանսիական ներկայիս ամուր և ջերմ հարաբերությունների համապատկերում` Մարսելի քաղաքապետն ընդգծել է, որ երկու քաղաքների համագործակցությունը այդ տեսանկյունից ևս պետք է լինի համարժեք ու համակողմանիորեն ընդգրկուն:

«Թե իմ և թե Մարսելի բնակիչների անունից վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ մենք իսկապես բարձր ենք գնահատում մեր հրավերն ընդունելու և ֆրանսիացիներիս համար կարևոր այս օրը Ձեր ներկայությամբ մեզ պատվելու համար: Այս այցը ևս մեկ հրաշալի հնարավորություն է` մեր քաղաքների միջև հաստատված բարեկամությունն ու համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու և նոր զարգացումներ նախանշելու համար: Համոզված եղեք, որ Երևանը մեզ համար լավագույն գործընկեր է, ու մենք իսկապես կարևորում ենք Երևանի հետ փոխգործակցության ընդլայնումն ու ամրապնդումը», – նշել է Ժան-Կլոդ Գոդենը:

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին, ընդգծելով հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը, կարևորել է Երևանի ու Մարսելի միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունների զարգացումը, որոնք հիմնված են երկու երկրների և ժողովուրդների բարեկամության վրա: Քաղաքապետը նաև նկատել է, որ երկու քաղաքների միջև 2013թ.-ին ստորագրված համագործակցության համաձայնագիրը նոր էջ է բացել գործընկերային հարաբերությունների տասնամյակների պատմության մեջ:

«Իսկապես ողջունելի է, որ Երևանի և Մարսելի միջև հարաբերությունները տարեցտարի ավելի զարգանում ու ընդլայնվում են, ինչի վառ ապացույցը նաև այդ համագործակցության ավելի քան 20-ամյա պատմությունն է: Մարսելի հետ մեր երկարամյա համագործակցությունն արդեն ամուր հիմքերի վրա է դրված, ինչի մասին փաստում են նաև մեր փոխայցերը: Եվ եթե հաշվի առնենք նաև ցեղասպանությունից մազապուրծ հազարավոր հայերի համար Մարսելի երկրորդ հայրենիք դառնալու հանգամանքը, ապա վստահաբար կարող ենք ասել, որ Մարսելն իրապես մեծ դերակատարում ունի հայ-ֆրանսիական հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման գործում»,- ընդգծել է քաղաքապետը՝ առանձնակի կարևորելով նաև Մարսելի գործընկերոջ անձնական ներդրումը երկու քաղաքների համագործակցության ընդլայնման հարցում:
Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենին և Շառլ Ազնավուրին հրավիրել է մասնակցելու «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում