Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարել է, որ Իրանի վերաբերյալ նոր բանաձևը ՄԱԿ-ի ԱԽ-ի դիտարկմանը ներկայացվելու է առաջիկա շաբաթներին. «Կարծում եմ, որ դա կլինի շուտով, առաջիկա շաբաթներին»։
Համոնդի խոսքով՝ Մեծ Բրիտանիան ակնկալում է, որ «վեցյակի» ու Իրանի միջև համաձայնագիրը կկանխի հարևանների ու միջազգային հանրության հանդեպ Իրանի հարաբերությունների փոփոխումը. «Հասնելով կարևոր այս համաձայնագրին՝ այժմ մեր ուշադրության կենտրոնում կլինի դրա արագ ու ամբողջական իրագործումը՝ համոզվելու համար, որ միջուկային զենքն անհասանելի է Իրանի համար»։









































