Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իրանական միջուկային ծրագրի շուրջ այդ երկրի հետ բանակցությունները համեմատել է Քենեդիի նախագահության ժամանակ Խորհրդային Միության հետ անցկացված զինաթափման մասին բանակցությունների հետ:
«Մենք ատոմային զենքի շուրջ պայմանավորվեցինք ԽՍՀՄ-ի հետ, երբ այդ երկիրը պատրաստ էր ոչնչացնել մեզ։ Իրանի հետ պայմանավորվածությունն ունի նույնքան մեծ նշանակություն ամերիկյան ու համաշխարհային պատմության համար, ինչպես որ Կարիբյան ճգնաժամի իրադարձությունները»,- ասել է նա։
Օբաման ընդգծել է, որ համաձայնագիրը ձեռք է բերվել ԱՄՆ առաջնորդությամբ՝ հավելելով, որ այն հնարավոր է դարձել միմյանց հանդեպ տածած վստահության և ոչ թե ստուգումների շնորհիվ։









































