Նախկինում լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան նշել է, թե ինչպես է պետք վերաբերել Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին:
«Մենք խոսում ենք աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մասին: Նա կարող է պոկեր ձևակերպել «Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ հանդիպմանը, սակայն ազգային թիմի կազմում չի կարողանում նորմալ դիպչել անգամ գնդակին: Բավական է նրան երեխայի տեղ դնել: Ընդունեք նրան այնպես, ինչպես մյուս արգենտինացիներին:
Մեսսիին չեն սպանում: Խփեցին ոտքերի՞ն: Ողբերգություն չէ: Քննադատությունը կստիպի նրան ավելի լավը դառնալ, բարելավել խաղային որակները»,- Marca-ն մեջբերում է Մարադոնայի խոսքերը:







































