Եվրոգոտու երկրների առաջնորդները սկսել են Հունաստանի հետ համաձայնության գալու նպատակով գագաթնաժողովի եզրափակիչ նիստը: Այս մասին գրում է TASS-ը՝ հղում անելով գագաթնաժողովի կուլիսներում եվրոպացի դիվանագետին:
«Պետությունների ղեկավարները հավաքվել են եզրափակիչ լիագումար նիստին»,- հայտնել է նա:
Վերջինիս խոսքով՝ գագաթնաժողովը ակնկալում է հնչեցնել իր որոշումը Հունաստանի օգնության պարամետրերի մասին՝ «մինչև ֆինանսական շուկաների բացումը»:
«Պետությունների ղեկավարները պետք է քննարկեն փոխզիջումային առաջարկները: Եվրոգոտում Աթենքի անդամակցության հարցը կասկածի տակ չի դրվում»,- ասել է աղբյուրը:








































