Ֆրանսիական ՊՍԺ-ն Անխել դի Մարիային ձեռք բերելու համար առաջարկ է արել «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:
RMC Sport-ը պնդում է, որ անգլիական ակումբը համաձայն է արգենտինացուն ուղարկել Ֆրանսիայի մայրաքաղաք: Թիմը նրան գնելու համար նախորդ տարի վճարել էր 75 միլիոն եվրո, բայց հիմա նրա դիմաց պահանջում է 10 միլիոն ավելի քիչ:
Այնուամենայնիվ, Ֆրանսիայի չեմպիոնները նախընտրում են սկզբում համաձայնեցնել պայմանագրի մանրամասները 27-ամյա դի Մարիայի հետ: Վերջինս պահանջում է տարեկան 12.5 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն ՊՍԺ-ն առաջարկում է միայն 10 միլիոն:







































