«Ուիմբլդոն-2015»-ն ավարտվեց սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի հաղթանակով:
Աշխարհի առաջին ռակետը 4 սեթում հաղթեց շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին՝ 7:6, 6:7, 6:4, 6:3: Ջոկովիչը պաշտպանեց տիտղոսն ու երրորդ անգամ կարիերայում հաղթեց այս մրցաշարում:
Նշենք, որ սերբ թենիսիստը «Մեծ սաղավարտ»-ի խաղերում տարավ իր 200-րդ հաղթանակը: