Gazeta.ru-ի փոխանցմամբ` Ֆինլանդիայի ֆինանսների նախարար Ալեքսանդր Ստուբը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Եվրախմբի հանդիպումն ավարտված է:
«Եվրախումբն ավարտել է հանդիպումը: Խոսքը փոխանցում ենք Եվրագագաթնաժողովին: Առաջընթաց կա»,- գրել է նա:
Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումը հայտարարել է, որ նիստից հետո մնացել են Հունաստանի վերաբերյալ էական մի շարք չլուծված հարցեր. «Մենք հենց նոր ավարտեցինք հանդիպումը: Մի շարք նախկին հարցեր մնում են բաց»:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Եվրախումբը գագաթնաժողովին չի ներկայացրել փաստաթղթեր, որոնք սկիզբ կդնեին Հունաստանին ֆինանսական օգնություն հատկացնելու մասին բանակցություններին:









































