Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը համաձայնել է տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»:
Goal.com-ը հայտնում է, որ իսպանացի հարձակվողը նման որոշում կայացրել է «ազնվականներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի և նախկին թիմակից Սեսկ Ֆաբրեգասի հետ հեռախոսազրույցից հետո: Առաջիկա օրերին կողմերը կքննարկեն պայմանագրի մանրամասները:
Ավարտված մրցաշրջանում «կապտանռնագույններ»-ի կազմում Պեդրոն մասնակցել է 50 հանդիպման, խփել 11 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում:








































