Ատեղծվել է Queen Mary լեգենդար զբոսանավի լեգո մոդելը: Այս մասին հաղորդում է USA Today-ը:
Նմուշը ներկայացված է Կալիֆոռնիայում համապատասխան թեմատիկ ցուցադրությանը: Այն LEGO-ի երբևէ ստեղծած ամենամեծ նավի մոդելն է:
Այժմ լեգենդար նավը զբոսաշրջիկների շրջանում շատ հայտնի է, իսկ LEGO-ի Queen Mary-ն համարվում է բոլոր ժամանակների ամենահավակնոտ լեգո-նախագծերից մեկը:
Մոդելը կառուցելու համար պահանջվել է ավելի քան 250 հազար լեգո-կտոր: Ստացված արդյունքը կշռում է 600 ֆունտ:
























































