Սթենֆորդի համալսարանի մասնագետները հետաքրքիր հետազոտություն են իրականացրել: Նրանք պարզել են, որ ծիծաղը և հումորը մեծ նշանակություն ունեն երեխայի ներդաշնակ զարգացման համար: Իսկ ամենակարևորն այն է, որ ծիծաղն օգնում է ակտիվացնել երեխայի գլխուղեղի կոնկրետ հատվածներ:
Նման եզրահանգման գալու համար գիտնականները երեխաների ուղեղը սքանավորել են դրական, ծիծաղելի և չեզոք տեսահոլովակներ դիտելիս:










































