Երկրի դրախտային անկյունում` Սիցիլիայի Գանջի քաղաքում, որը գտնվում է Պալերմոյից մոտ 100 կմ հարավ-արևելք, ցանկացողներին բաժանում են ձրի տներ, ավելի շուտ՝ դրանք հնարավոր է գնել 1 եվրոյով, հայտնում է kulturologia.ru-ն:
Տեղական իշխանությունները որոշել են վերածնել քաղաքի տնտեսությունը և կյանք տալ դատարկ տներին, որոնք տերերը լքել են շատ տարիներ առաջ: Այսպես՝ 1892-1924 թթ. քաղաքը լքել էն մոտ 1700 բնակիչ՝ գնալով Ամերիկա, իսկ 1930-1940 թթ. շատ բնակիչներ գնացել են Արգենտինա: Ներկայումս այնտեղ ապրում է միայն 7000 մարդ:
Սակայն, բացի տունը ձեռք բերելուց, նոր տերերը ունենալու են որոշ պարտավորություններ: Այսպես՝ նրանք պետք է ներկայացնեն տան վերականգնման իրենց պլանը 1 տարվա ընթացքում, իսկ 5 տարում պետք է վերականգնեն և վերանորոգեն տունը, մուծեն սեփականության հանձնման դատական ծախսերը` մոտ 6000 եվրո, բացի դրանից՝ գնորդը պետք է որպես երաշխիք մուծի 5000 եվրո, որը տան վերանորոգումից հետո վերադարձվելու է:
Արդեն 100 տուն բաժանվել է: Ամբողջ Եվրոպայից շտապում են այդ էկզոտիկ կղզին: Սակայն քաղաքապետը չի շտապում ամեն ցանկացողին տուն տալ: «Մենք չենք ուզում, որ մարդիկ այստեղ ապրեն միայն նրա համար, որ փող ունեն: Մենք պետք է իմանանք, թե ինչ են նրանք պատրաստվում անել տան հետ»: Մնում է հուսալ, որ շուտով քաղաք-ուրվականի փողոցները կլցվեն մարդկանցով:









































