Կատալոնական «Բարսելոնա»-ի նորեկ Արդա Թուրանը, ով 5 տարվա պայմանագիր կնքեց ակումբի հետ, խոսել է իր նոր թիմի մասին:
«Քրիստիանոն հիանալի ֆուտբոլիստ է, բայց նա երբեք չի կարող լինել Լեո Մեսիի նման: Կարծում եմ, որ ֆուտբոլի պատմության մեջ չի եղել ու չի լինի արգենտինացու նման ևս մեկը:
Ուրախ եմ, քանի որ խաղալու եմ Մեսիի, Սուարեսի, Նեյմարի և Ինյեստայի հետ մեկ թիմում: Հույս ունեմ, որ դուք կտեսնեք մեզ՝ 5 ֆուտբոլիստներիս, հիանալի համագործակցելիս:






































