The Brohaus-ի դիզայներների խումբը ռեփեր Քանյե Ուեսթի դեմքով, մարդու կեցվածքով բարձ է ստեղծել: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով նախագծի պաշտոնական կայքին: Նշվում է, որ բարձը պատրաստված է բարձրորակ հումքից:
The Brohaus-ը նաև Kickstarter կայքում քրաուդֆանդինգային նախագիծ է սկսել: Հեղինակները փորձում են 20 000 դոլար հավաքել իրենց բարձն Ուեսթին հանձնելու համար: Էջի նկարագրության մեջ նշված է, որ հեղինակները գումար են հավաքում միայն իրենց նախագծի վրա ռեփերի ուշադրությունը հրավիրելու համար: Նշվում է, որ հիմա նրանք չեն կարող բարձն ուղարկել ռեփերին, քնաի որ նրա հասցեն չունեն:
200 դոլար ներդրման համար The Brohaus-ը խոստանում է նվիրատուներին շնորհակալություն հայտնել բարձը մեկ գիշերով տրամադրելով նրանց, իսկ 1 500 դոլարի դիմաց դրա օրինակը պատրաստել հովանավորի համար:
Նյութի հրապարակման պահին The Brohaus-ին հաջողվել է հավաքել 1 600 դոլարից քիչ ավելի: Քրաուդֆանդինգային արշավը կավարտվի օգոստոսի 7-ին:









































