Այսօր տեղի է ունեցել «Ինտեր»-ի նորեկ Ժոֆրեյ Կոնդոգբիայի շնորհանդեսը։ 22-ամյա կիսապաշտպան միլանյան ակումբ տեղափոխվել է «Մոնակո»-ից, որի կազմում հանդես էր գալիս 2013 թվականից։
Նախորդ մրցաշրջանում Կոնդոգբիան մասնակցել է 33 հանդիպման, խփել 2 գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում։
«Ընտրել եմ Իտալիայի առաջնությունը, քանի որ ինձ համար սա առաջընթաց է։ Կարծում եմ՝ այստեղ կարող եմ ավելի լավ բացահայտել ներուժս։
Առանձնազրույց ունեցա մանչինիի հետ ու հասկացա, որ «Ինտեր»-ը լավագույն տարբերակն է ինփ համար։ Մամուլում թող գրեն՝ ինչ ցանկանում են։ «Միլան»-ին երբեք այո չեմ ասել»,- Կոնդոգբիայի խոսքերը մեջբերում է «Ինտեր»-ի պաշտոնական կայքը։






































