Այսօր «սառը պատերազմի» ժամանակների թաքստոցները գտնվում են լքված վիճակում։ Բրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է լուսանկարիչ Լև Ֆաբրիցիոյի լուսանկարները, որոնցում պատկերված են Շվեյցարիայի երբեմն գաղտնի ռազմական բունկերները։ Նույնիսկ այսօր դրանք հիանալիորեն քողարկված են դաշտերում, անտառներում և լեռնալանջերին։
Ֆաբրիցիոն նշում է, որ գաղտնի հաստատություններն այնքան լավ են քողարկված, որ ցանկացել է դրանց ճարտարապետական առանձնահատկությունները մատնել գեղարվեստական կողմից։
«Բունկերները, որոնք քողարկված են բնապատկերներում, հանդիսանում են Շվեյցարիայի ռազմա-պաշտպանական համակարգի անքակտելի մասը»,- ասել է լուսանկարիչը։
Նշենք, որ «սառը պատերազմի» ժամանակաշրջանում (1946-1991) Շվեյցարիան չի միացել որևէ բլոկի և չեզոքություն է պահպանել։




















































