Հայտնի երգչուհի Արիանա Գրանդեն իր վերջին արարքով շոկի է մատնել Ամերիկայի ամբողջ բնակչությանը: Նա օրերս լիզել է սրճարանի ցուցափեղկի փքաբլիթը և հայտարարել, որ ատում է իր երկիրը, հայտնում է starslife.ru-ն:
Գրանդեն սրճարան է գնացել իր սիրելի Ռիկի Ալվարեզի և ընկերների հետ: Մինչ նրանք սպասում էին, որ իրենց սպասարկեն, Արիանան, կողքերը նայելով՝ արդյոք որևէ մեկն իրենց չի՞ տեսնում, կռացել է ցուցափեղկում դրված փքաբլիթի վրա և լիզել է դրանք՝ նույնիսկ չկասկածելով, որ իրեն թաքնված տեսախցիկ է նկարահանում: Հետո Գրանդեն բարձր ձայնով սրճարանի աշխատակցին, որը նրան բլիթների նոր բաժին է առաջարկել, հայտարարել է, որ ատում է Ամերիկան:
«Սա ի՞նչ է: Ես ատում եմ ամերիկացիներին: Ես ատում եմ Ամերիկան»,- ասել է նրան Գրանդեն: Նա հաստատ չի կասկածել, որ կարճ ժամանակ անց իր արարքի մասին երկրի կեսը կիմանա:
«Ես պետք է մտածեի դա անելուց առաջ: Ես հասկանում եմ, որ իմ արարքը շատ տհաճ է, բայց խոստանում եմ այսուհետ նման բան չանել»,- ասել է Արիանան, սակայն տեղի ունեցածով հետաքրքրվել են ոստիկաններն ու շրջակա միջավայրի հիգիենայի բաժինը: Ըստ ամենայնի, միայն ներողությամբ Գրանդեն չի ազատվի, առավել ևս, որ սրճարանի տեր Ջո Մարտինը հայտարարել է, որ Գրանդեն ու նրա սիրելին ոչ միայն լիզել են փքաբլիթները, այլև թքել դրանց վրա:









































