Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «վեցյակին» ու Իրանին հաջողվել է վերջնականապես համաձայնեցնել հարստացված ուրանը Իրանից Ռուսաստան դուրս բերելու սխեման: Այդ մասին հայտնել է իրանական պատվիրակությունում գործակալության աղբյուրը:
Ներկայումս Իրանի պահեստներում պահվում է ավելի քան 7.5 տոննա ուրան, որը հարստացված է մինչև 5 տոկոս: Բացի դրանից՝ ստեղծվելու է նաև Առակի ռեակտորի վերակառուցման կոնսորցիում, ուր «վեցյակից» բացի կարող են ընդգրկվել նաև այլ երկրներ: Սրանից առաջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում անհաղթահարելի խնդիրներ չեն մնացել:









































