Ճապոնացի գիտնականները տպել են Կրիշտիանու Ռոնալդուի սիլիկոնե կրկնօրինակը 3D տպիչով: Այդ մասին հայտնում է The Times of India-ն:
Կլոնը պատրաստված է ֆուտբոլիստի հասակին համապատասխան` 1.85 մ, կարող է շարժել կոպերը և աչքերը: Ռոնալդուի մարմինը ճիշտ կրկնօրինակելու համար գիտնականներն օգտվել են 3D տպիչից և 110 միկրոխցիկներից:
Ֆուտբոլիստին դուր է եկել իր սիլիկոնե նմանակը: «Պետք է ասել, որ դա ճիշտ իմ նման տեսք ունի. իդեալական է»,-ասել է նա:
Ռոնալդուն արդեն ունի իր մոմե նմանակը սեփական թանգարանում, որը գտնվում է Պորտուգալիայի Մադեյրա կղզու Ֆունշել քաղաքում:









































