Սիրիական բանակի առաջադեմ ջոկատները շարժվում են հնագույն քաղաք Պալմիրայի ուղղությամբ, որը զավթված է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման կողմից։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է զինվորական աղբյուրը։
«Սիրիական բանակն այս գիշեր կարողացել է առաջ անցնել՝ գրավելով Ալ-Բայրաթ բնակավայրը՝ այդպիսով ավելի մոտենալով Պալմիրային։ Ավիացիան հարածներ է հասցնում քաղաքի հյուսիսային մասին, որտեղ տեղակայված է գրոհայիների ռազմական ճամբարը»,- պատմել է գործակալության զրուցակիցը։
Սիրական ազգային հեռուստաալիքի տվյալներով՝ զինվորականներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Պալմիրայից 6 կմ հեռավորության վրա գտնվող Նազել Ալ-Հայալ շրջանը։









































