«Լիվերպուլ»-ի նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը հիասթափություն է հայտնել կապված կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգի հետ։
Ստերլինգը մի քանի անգամ մերժել է մերսիսայդյան ակումբի առաջարկը։ Նրան ոչ մի կերպ չի բավարարում առաջարկված պայմանագրի ֆինանսական կողմը։ Նրա ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է «Մանչեսթեր Սիթի»-ն։
«Ստերլինգն իր հեղինակությունը հողին է հավասարեցնում։ Շատ բարդ է լինելու վերականգնել այն։ «Մանչեսթեր Սիթի»-ի երկրպագուները կնայեն նրան ու կկարծեն, որ նա նույն կերպ վարվելու է իրենց ակումբի հետ։
Կարծում եմ՝ ստեղծված իրավիճակում «Լիվերպուլ»-ը պետք է ավելի սկզբունքային լինի և զիջումների չգնա Ստերլինգին ու «Մանչեսթեր Սիթի»-ին»,- Կարագերի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։








































