Իրանը պետք է պահպանի ԱՄՆ-ի նկատմամբ սկեպտիկ վերաբերմունքը՝ ինչպիսին էլ լինեն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների արդյունքները: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի գեներալ-մայոր Ահմադ Ռազա Փուրդասթանը:
«ԱՄՆ-ը կարող է որևէ արդյունքի հասնել միջազգային միջնորդների «վեցյակի» աշխատանքի շրջանակներում, բայց մենք երբեք չպետք է թշնամու հանդեպ վերաբերմունքը դրականի փոխենք»,- ասել է իրանցի զինվորականը:
Իրանի հետ ԱՄՆ-ի բարդ հարաբերությունները ձևավորվում են ոչ միայն քաղաքական պատճառներով. այստեղ ոչ վերջին դեր են խաղում նաև արժեքները, կարծում է իրանցի զինվորականը: «Մենք ԱՄՆ-ի հետ թշնամի ենք սկզբունքների պատճառով, քանի որ հանդես ենք գալիս ժողովուրդների ազատության օգտին, իսկ ԱՄՆ-ը ձգտում է միայն նրանց շահագործել և նրանց վրա շղթաներ հագցնել»,- կարծում է գեյերալ-մայորը:









































