Հունաստանի կառավարությունը մտադիր է երկարացնել «բանկային արձակուրդը» ևս մի քանի օրով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Հունաստանի բանկային շուկայի ներկայացուցիչներին, ովքեր այսօր մասնակցել են ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ արտակարգ բանակցությունների։
«Բանկային արձակուրդը կերկարացնեն կա՛մ մինչև ուրբաթ, կա՛մ մինչև հաջորդ երկուշաբթի»,- հայտարարել է հանդիպման մասնակիցներից մեկը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հունաստանի բանկային համակարգում մնացել է ընդամենը 1 մլն եվրո։









































