ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում հերթական գրառումն է կատարել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:
Ուորլիքը հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գտնվում են Վաշինգտոնում՝ Պետդեպարտամենտում, Պենտագոնում ու Ազգային անվտանգության խորհրդում հանդիպումներ անցկացնելու համար: Ուորլիքը մանրամասնել է, որ այդ հանդիպումներում քննարկվելու է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շուտով կժամանեն տարածաշրջան:









































