«Իշխանությունները Արևմուտքի աջակցությունը վաղուց են կորցրել. դա համընկավ մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ դեսպանի ելույթի հետ, ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցի հետ: Բնականաբար, այս ամենին հաջորդելու էին նաև եվրոպական տարբեր տրամաչափի չինովնիկների հայտարարությունները»,- ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի երեկվա հայտարարություններն այսպես մեկնաբանեց Հայ ազգային կոնգրեսի Գյումրիի կառույցի ղեկավար Աշոտ Զաքարյանը:
Ըստ նրա` դեսպանի հայտարարությունը ևս մեկ անգամ զգուշացում էր իշխանություններին, որ հաշվի նստեն հասարակության հետ:
«Հատկապես վերջին շրջանում ներքաղաքական ֆոնին սա կարելի է համարել Արևմուտքի կողմից ՀՀ իշխանություններին ուղղված դեղին քարտ»,- նշեց նա:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի









































