Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Արգենտինայի հավաքականը հետխաղյա 11 մետրանոցներով 5:4 հաշվով առավելության է հասել Կոլումբիայի ընտրանու նկատմամբ:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր 0:0 հաշվով: Կոլումբիայի կազմում վրիպել են Լուիս Մուրյելը, Խուան Սունիգան և Ժեյսոն Մուրիլյոն: Արգենտինայի կազմում վճռորոշ գոլի հեղինակ է դարձել Կարլոս Տևեսը:
Կիսաեզրափակիչում Արգենտինայի թիմի մրցակիցը կլինի Բրազիլիա – Պարագվայ հանդիպման հաղթողը:
Արգենտինա – Կոլումբիա՝ 0:0 (5:4)











































