Մեծ Բրիտանիայի բնակիչների համար դքսուհի Քեթրինն օրինակելի կերպար է: Քեթրինի ընտրած հագուստը, աքսեսուարները, կոշիկը ակնթարթորեն դառնում են հանրաճանաչ: Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ այդ երևույթն անգամ ստացել է «Քեյթի էֆեկտ» անունը: Ըստ ամենայնի, այդ յուրահատկությունը ժառանգել է նրա որդի Ջորջը:
Երկամյա երեխային կարելի է անվանել մանկական նորաձևության օրենսդիր: Այն հագուստը, որով գահաժառանգը հայտնվում է հանրության առջև, հաջորդ օրն իսկ գնվում է անհավանական արագությամբ: Համացանցում Ջորջի լուսանկարը Crocs-ով հայտնվելուց հետո դրանց վաճառքը Amazon.co.uk-ում աճել է 16 անգամ: Արքայազն Ջորջը հերթական անգամ ապացուցել է, որ նորաձևության կուռքի կոչում կարող է ստանալ ցանկացած տարիքի մարդ:














































