Ֆրանսիայում վարորդներին և նույնիսկ հեծանվորդներին հուլիսի 1-ից կարգելվի երթևեկության ընթացքում օգտագործել ականջակալներ, որի նպատակն է կրճատել երկրի ճանապարհներին մահացության դեպքերի քանակը, հայտնում է rosbalt.ru-ն:
Ներքին գործերի նախարությունը նշել է, որ վարորդներին անհրաժեշտ է ուշադրությունը կենտրոնացնել ղեկի վրա, ավելացնելով, որ ճանապարհներին յուրաքանչյուր տասերորդ մահը կապված է եղել բջջային հեռախոսի օգտագործման հետ:
Արգելքը խախտելու համար վարորդը կտուգանվի 135 եվրոյով և վարորդական իրավունքի մեջ երեք բալի պակասեցմամբ:









































