Մադրիդի «Ռեալ»-ի երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ կհամաձայներ գլխավորել հիմնական թիմը, եթե Կարլո Անչելոտիի պաշտոնանկությունից հետո թիմի ղեկավարությունն իրեն առաջարկեր գլխավոր մարզչի պաշտոնը։
«Եթե առաջարկեին, կհամաձայնեի գլխավորել «Ռեալ»-ը։ Ես պրոֆեսիոնալ եմ և չէի հրաժարվի նման առաջարկից։
Ոչ, իհարկե հիասթափված չեմ, որ առաջարկ չի արվել ինձ։ Ակումբի ղեկավարությունը կարծեց, որ իմ ժամանակը դեռ չի եկել։ Չի կարելի արհեստական կերպով փորձել ինչ-որ բանի հասնել։ Պերեսը շեշտը դրել է այլ մասնագետի վրա, և վերջ»,- Զիդանի խոսքերը մեջբերում է France Football-ը։
Հիշեցնենք, որ Կարլո Անչելոտիի պաշտոնանկությունից հետո Մադրիդի «Ռեալ»-ը գլխավորել է իսպանացի մասնագետ Ռաֆայել Բենիտեսը։










































