«Լիվերպուլ»-ի նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը հայտարարել է, որ ակումբից հեռանալու որոշում է կայացրել դեռ նախորդ մրցաշրջանի վերջին, երբ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում անցկացրած Մադրիդի «Ռեալ»-ի դեմ հանդիպմանը խաղադաշտ դուրս գալու հնարավորություն ստացավ միայն երկրորդ խաղակեսի վերջնամասում:
«Հենց այդ ժամանակ ես սկսեցի մտածել, թե ինչ պետք է անեմ ապագայում: Մի քանի անգամ զրուցեցինք Բրենդան Ռոջերսի հետ: Նա ինձ ասաց, որ կհետևի իմ խաղաժամանակին` նշելով, որ ցանկանում է պահպանել ուժերս և չի կարող շաբաթը երեք անգամ ընդգրկել ինձ թիմի կազմում, քանի որ կարող եմ հոգնել:
Այդ շաբաթ մենք խաղում էինք «Ռեալ»-ի հետ: Յուրահատուկ խաղ էր, իսկ ես նստած էի պահեստայինների նստարանին: Այդ խաղը նույնպես ինձ դրդեց ակումբից հեռանալու քայլին»,- Goal. Com-ը մեջբերում է Ջերարդի խոսքերը:










































