ԱՄՆ-ը վերսկսել է օտարերկրացիներին վիզաների տրամադրումը, որը դադարեցվել էր տեխնիկական անսարքությունների պատճառով, հայտնում է BBC լրատվականը:
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ջոն Քիրբի խոսքերով, միայն երկուշաբթի օրն ամերիկյան դեսպանատները տրամադրել են 45 հազար վիզա, որի 1/3-ը տրվել է Չինաստանում:
Նրա խոսքերով՝ անսարքություններն ամբողջությամբ վերացված չեն, սակայն այլևս չեն խոչընդոտում աշխատանքին:
Անցյալ շաբաթ Քիրբին հայտարարել էր, որ ամերիկյան դեսպանատները և հյուպատոսարանները դադարեցրել են ԱՄՆ-ի վիզաներ տրամադրելը:









































