Գերմանական Deutsche Welle մեդիաընկերությունը երկուշաբթի օրվանից սկսել է շուրջօրյա հեռարձակումն անգլերենով, հաղորդում է Deutsche Welle-ն:
Հաղորդագրությունում նշվում է, որ նոր հեռուստաալիքը կաշխատի Deutsche Welle-ի համար սովորական լուրջ և ծանրակշիռ լրագրության ձևաչափով`փորձելով բավարարել Գերմանիայի իրադարձությունների վերաբերյալ աշխարհի աճող հետաքրքրությունը:
Ավելի վաղ ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ հեռուստաալիքը ստեղծվում է ռուսական քարոզին դիմակայելու համար: Ամերիկյան ԶԼՄ-ները պնդում էին, որ անգլալեզու հեռուստաալիքը կմրցակցի ռուսական RT-ի հետ, որն ունի անգլերեն և գերմաներեն տարբերակներ:











































