Аbkhazeti.info-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հերքել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի այն խոսքերը, թե իրենց հուլիսյան հանդիպման ժամանակ կարող է քննարկվել Աբխազական երկաթուղու հարցը:
«Այդ հանդիպմանը ներկա են գտնվելու նաև էկոնոմիկայի նախարարության ճանապարհա-տրանսպորտային գործակալության ներկայացուցիչները, քանի որ ինչպես հայտնի է, կան որոշակի խնդիրներ՝ կապված դեպի Ռուսաստան փոխադրումների հետ: Ինչ վերաբերում է Աբխազական երկաթուղու հարցին, ապա Կարասինը չի հայտարարել, թե քննարկվելու է այդ հարցը: Մեր ռուս գործընկերները հիանալի գիտեն, թե ինչու մենք չենք դիտարկում Աբխազական երկաթուղու հարցը»,- ասել է Զուրաբ Աբաշիձեն:
Ավելի վաղ Գրիգորի Կարասինը չէր բացառել, որ Աբաշիձեի հետ իր առաջիկա հանդիպման ժամանակ կարող է քննարկվել Աբխազական երկաթուղու հարցը:









































