Sunday, 28 04 2024
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Հալեպահայերին օգնելու հարցում ուշացել ենք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ժնևի CIMERA կենտրոնի ներկայացուցիչ, քաղաքական վերլուծաբան Վիգեն Չետերյանը:

arm139014945911

-Պարո՛ն Չետերյան, Հայաստանը մշտապես սպառնալիքներ է տեսնում Ադրբեջանից և Թուրքիայից, բայց տեսակետներ կան, որ շուտով Հայաստանի դուռը կարող է թակել նաև Իսլամական պետությունը: Ըստ Ձեզ՝ մենք դրան պատրա՞ստ ենք այսօր: Կարծիք կա նաև, որ մենք պետք է քայլ առաջ անենք և որոշակի կապեր հաստատենք ԻՊ-ի հետ:

Ես չեմ կարծում, թե Իսլամական պետությունը՝ ԴԱԻՇ-ը, հատուկ վտանգ է  Հայաստանի համար։ Ո՛չ իրենց տարածքներն են Հայաստանում, ո՛չ էլ հայկական հարցը իրենց համար տեսանելի հարց է: Իրենք գործում են այնտեղ, որտեղ պետությունները փլուզված են՝ այդ կոնտեքստում են գործում: Դա Հայաստանի պարագայում չկա, և ես չեմ կարծում, որ ԴԱԻՇ-ը անպայման պետք է հետաքրքրվի Հայաստանով և Հայաստանի դեմ սպառնալիքներ ներկայացնի: Վերջերս Ձեր նշած հարցադրումով մի քանի հոդված տեսա հայկական մամուլում, բայց չեմ հասկանում, թե այդ հոդվածներն ինչ հիմքի վրա են։

Մենք Հալեպում  հսկայական հայկական համայնք ունենք, որը ոչնչացման վտանգի տակ է հիմա, և  նույնիսկ հալեպահայերին տարհանելու եղանակներն այսօր չկան, այսինքն՝ մարդկանց կյանքին ռեալ վտանգ է  սպառնում, իսկ մեր կառավարությունն այդ հարցն ընդամենը «առաջնահերթություն» է հռչակել:

Մենք բավականին ուշացել ենք, և մեր հնարավորություններն արդեն սուղ են, Հալեպից դուրս գալու համար մեկ ռազմական ճանապարհ կա դեպի հարավ, որ այսօր դեռ գործում է, բայց չգիտենք, մոտ ապագայում այդ ճանապարհը կմնա, թե ոչ:

Ձեր խոսքերից կարելի է ենթադրել, որ եթե մեր կառավարությունը մի փոքր շուտ քայլեր ձեռնարկեր, մարդկանց կյանքը փրկել հնարավոր կլիներ։

-Այո՛, հիմնական խնդիրն այն է, որ այն հայերին, որոնք Հալեպում վտանգված էին, պետք էր միջոցներ տրամադրել, որ կարողանային դուրս գալ քաղաքից և ոչ թե մնային այնքան, որ ամենադժվար ու ամենավերջին պահը հասներ: Այսօր Հալեպը պաշարված է, հայկական թաղամասերը բանակի գերիշխանության տակ են: Եկող ամիսներին կվերցնեն Հալեպը, գիտենք, որ սիրիական բանակը մեծ կորուստներ ունեցավ, և այդ մարդիկ պետք է միջոցներ հայթայթեն, իսկ Հայաստանի կողմից միջոցների տրամադրումը շատ ուշացավ:

-Պարո՛ն Չետերյան,  միջազգային հանրությունն ի՞նչ կարող է անել: Ճիշտ է՝ բացի հայերից այնտեղ կան նաև քրդեր, ասորիներ, բայց նրանք պետություն չունեն, որ իրենց ժողովրդին «տեր կանգնեն», օրինակ մենք,  որպես պետություն, միջազգային հարթակում հենց միայն հայերի խնդիրը բարձրացնելեով, կարո՞ղ ենք որևէ բանի հասնել:

-Նախևառաջ հայերը պետք է շատ պրինցիպիալ կեցվածք ունենային սիրիական հակամարտության շուրջ՝ առ այն, որ Սիրիայի խաղաղ բնակչությունը պետք է անվտանգ լինի, և նրանց ուղությամբ ռազմական գործողություններ չլինեին: Անշուշտ կարող ենք տարբեր բաներ խոսել, բայց պետք է ընդունենք այն իրողությունն այսօր, որ միջազգային կազմակերպությունները շատ մեծ կշիռ չեն ներկայացնում սիրիական իրականության, սիրիական հակամարտության հարցում, եթե ՄԱԿ-ի և այլ ատյանների մոտ հարցը բարձրացնենք՝ Սիրիայի խաղաղ բնակչությունը դրանից ոչ մի կերպ չի շահի:

Ես կարծում եմ՝ պաշտոնական Երևանը պետք է քաղաքական կապերը պահպանի Դամասկոսի իշխանությունների հետ՝ ոչ միայն Հալեպի հայության ճակատագրի, այլ նաև այլ շրջանների հայերի համար:

Կիրակի օրը  Թուրքիայում խորհրդարանական  ընտրություններ անցկացվեցին, հայտնի է, որ Էրդողանի կուսակցությունն այլևս մեծամասնություն չէ: Այս ընտրությունները որևէ կերպ կազդե՞ն  հայ-թուրքական հարաբերությունների, գուցե նաև պաշտոնական Անկարայի դիրքորոշման վրա:

 –Այո՛, դրանք մեծ կարևորություն ունեցող ընտրություններ էին: Էրդողանը փաստորեն չկարողացավ իր նախընտրական ծրագրերն իրականացնել:

Բացի այդ՝ առաջին անգամ է Թուրքիայի պատմության մեջ, որ Մեջլիս է մուտք գործում մի ուժ, որն ընդունում է, որ Հայոց ցեղասպանությունը փաստ է, և որ նման երևույթ կա: Սա իհարկե չի կարող հանգեցնել նրան, որ Թուրքիան ընդունի Հայոց ցեղասպանության հարցը, բայց գոնե Ազգային ժողովում այդ դիսկուրսը կլինի։ Երկրորդ կարևոր փաստն այն է, որ այն քրդական ուժը, որը հասավ Ազգային ժողով, մեծ փոփոխություն կմտցնի Սիրիայի հանդեպ Թուրքիայի քաղաքականության  հարցում: Սիրիայի հարցում  քրդական ֆակտորը մեծ նշանակություն ունեցող տվյալ է:

Հայկական հարցի  հետ կապված ռադիկալ փոփոխություն կարո՞ղ է լինել, ասենք՝ հայ-թուրքական սահմանի բացման գործընթաց սկսվի:

-Չեմ կարծում, մենք չենք կարող ասել, թե էրդողանը տապալվեց, որ նման բան լինի: Նա դեռ ամենակարևոր ուժն է, և  վաղ է Ձեր հարցին պատասխանել: Եթե նա կոալիցիան կազմեց ազգայնական ուժերի հետ՝ կարող է ավելի ռադիկալ կեցվածք ընդունել, բայց ես կարծում եմ, որ երկարաժամկետ կտրվածքի վրա այս ընտրությունները դրական ազդեցություն կունենան հայ-թուրքական հարաբերությունների և պատմական հարցի շուրջ: Բայց պետք  չէ սպասել, որ ռադիկալ փոփոխություն եկող շաբաթ կլինի՝ դա ռեալ չէ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում