«Առաջ, Իտալիա» կուսակցության պատգամավորներն Իտալիայի խորհրդարանում բարձրացրել են հակառուսական պատժամիջոցների չեղարկման հարցը: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է կուսակցության ղեկավար և նախկին նախարար Ռենատո Բրունետան Հռոմում մամլո ասուլիսի ժամանակ:
«Մենք հայտարարում ենք «Առաջ, Իտալիա» խմբի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների դեմ բանաձև ներկայացնելու մասին: Իտալիան պետք է խաղաղության կամուրջ լինի ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև: Երեկ դա քննարկման թեմաներից մեկն էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ»,- նշել է Բրունետան:









































