Շոտլանդական ֆուտբոլի լեգենդներից մեկը՝ Հենրիկ Լարսոնը, այժմ գլխավորում է «Հելսինկբորգ»-ը: Նա շվեդական ակումբի խաղացող-մարզիչն է:
43-ամյա Լարսոնի գլխավորած թիմն առայժմ 7-րդն է բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակում: «Մալմյո»-ի հետ ընկերական հանդիպման ժամանակ նա երկրորդ խաղակեսում դուրս է եկել խաղադաշտ:
Այդ պահին նրա թիմը հաղթում էր 6:1 հաշվով: Լարսոնն 90-րդ րոպեին ավելի է մեծացրել իր թիմի առավելությունը՝ այն դարձնելով 7:1:
Հավելենք, որ «Հելսինկբորգ»-ում հանդես է գալիս նաև Լարսոնի որդին՝ Ջորդանը, ով հասցրել է պաշտոնական խաղում գոլի հեղինակ դառնալ:








































