Cnn Türk-ի փոխանցմամբ, նախորդ տարվա մայիսի 31-ին գրանցված «Մավի Մարմարայի» միջադեպի տարելիցի նախաշեմին Իսրայելը դիմել է Թուրքիային` խնդրելով արգելք հանդիսանալ Թուրքիայից Գազայի հատված նոր մարդասիրական նավատորմի առաքմանը:
Իսրայելական մամուլի համաձայն` Նաթանյահուի կառավարությունն արդեն իսկ տվյալ խնդրի շուրջ բանակցություններ է վարում թուրքական կառավարության հետ: Իսրայելն այդ նախաձեռնությունը որակում է որպես «սադրանք»` Թուրքիայից խնդրելով դադարեցնել դրա նկատմամբ ցուցաբերվող աջակցությանը:
Իսրայելական Haaretz թերթի տվյալներով, Անկարայում Իսրայելի դեսպան Գաբի Լևին հանդիպում է ունեցելԹուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչների հետ, որի ժամանակ Թուրքիան հրաժարվել է արգելք հանդիսանալ նոր նավատորմի առաքմանը:
Հիշեցնենք, որ թուրքական լրատվամիջոցներն օրեր առաջ նշեցին, թե Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Երուսաղեմում հավաքված եվրոպական դեսպաններին կոչ է արել կանխել այդ նավատորմի ստեղծումն ու առաքումը: Նաթանյահուն եվրոպական դեսպաններից նաև պահանջել է իրենց քաղաքացիներին արգելել մասնակցություն ունենալ դրանում:
«Երուսաղեմ փոսթի» տվյալներով, նոր նավատորմը բաղկացած է լինելու 15 նավերից:










































