ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի վերջին հայտարարություններին, թե իր պաշտոնն առաջարկել է Հովիկ Աբրահամյանին, բայց վերջինս մերժել է, նշեց, որ այդ հայտարարությունները իրավաբանական տեսանկյունից հիմք չունի:
«Պիտի մամուլը հասկանա, որ մեր գործընկերները, քաղաքական թիմի անդամները, բոլորն էլ բարձր են գնահատում իրենց դերակատարությունը, թե՛ իշխանութունում և թե՛ քաղաքական դաշտում: Այնպես չի, ինչպես մամուլն է ներկայացնում: Հրմշտոցներ չկան և չեն էլ կարող լինել»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության վերաբերյալ Սահակյանը նշեց, թե «Համանախագահների լիազորություններից դուրս է քննարկումը: Օդնավակայանը պետք է կառուցվի ու կառուցվելո՛ւ է»:








































