Monday, 29 04 2024
Թուրքիան որոշել է հեղուկ գազ գնել ամերիկյան ExxonMobil-ից
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
Ձերբակալությունների աճը կակած է հարուցում. մարդուն ասում են` դե խոստովանիր, թե չէ կձերբակալե՞նք
ՀՀ ԱԳ նախարարն ու Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահն անդրադարձել են աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում առկա մարտահրավերներին
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին ինչու՞ էր հեռախոսով խոսում
Դատախազը մանրամասնում է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից, Ծառուկյանից, Խաչատրյանից
Դատարան ուղարկված գործերի թիվը կրկնակի ավելացել են նախորդ տարվա համեմատ․ Աննա Վարդապետյան
Նոր մանկապարտեզների կառուցման ավարտին ենք՝ անձնական հսկողության տակ պահե՛ք. Ավինյանը՝ փոխքաղաքապետին
Հասկանանք՝ որտեղ են պտտվում մեր նախագծերը, որ տեղ չեն հասնում. Ավինյան
Մասնակցե’ք «Ազարյանի» մարզադպրոցի կառուցման մրցույթներին. Ավինյանը հորդորում է շինընկերություններին
13:00
«Թվային Ջուղա Ցանցը» համահայկական կենտրոն է գործարկում մետավերսում՝ Fastexverse վիրտուալ հարթակում
«Մետրոպոլիտենի» լուսավորությունը, թարմացրել ենք, ուշադրություն դարձրեք, սիրելի՛ երևանցիներ. Ավինյան
12:45
Բլինքենը սկսել է մերձավորարևելյան հերթական ուղևորությունը՝ ժամանելով Սաուդյան Արաբիա
Կվերագործարկվի դեպի կենդանաբանական այգի անվճար ավտոբուսը
12:30
Կարաչայ-Չերքեզիայում ոստիկանների վրա հարձակման հետևանքով կա 2 զոհ, 4 վիրավոր
Գյումրի-Արմավիր ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու հնարավորություն է ստեղծվել». Ամիրբեկով
Երբ զանգում է Բլինքենը. կմնա՞ Ալիեւը «Ալմաթիի ռեժիմում»
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
Բողոքի ցույցերի ժամանակ խուլիգանության 6 մասնակիցներից 3-ը կալանավորվել են
Վրաստանի խորհրդարանում մեկնարկել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը հանձնաժողովի քննարկումները
11:00
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են
Ալիևին կտեսնե՞նք Հաագայում. Հռոմի ստատուտը հզոր զենք է ՀՀ ձեռքին
09:45
Պորտուգալիան հրաժարվում է նախկին գաղութներին փոխհատուցում վճարել

Հայաստանի և Ադրբեջանի միջև պատահական պատերազմը չի բացառվում․ Ուվե Հալբախ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Անվտանգության և միջազգային հարաբերությունների գերմանական ինստիտուտի փորձագետ Ուվե Հալբախը:

-Պարո՛ն Հալբախ, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը պարբերաբար լարվում է, երկու կողմն էլ հաճախ զոհեր և վիրավորներ են ունենում: Ձեր դիտարկմամբ՝ իրավիճակը կարո՞ղ է սրվել այնքան, որ լայնամասշտաբ պատերազմ վերսկսվի:

– Մենք ամենաքիչը չենք կարող բացառել այդ հնարավորությունը: Շատ փորձագետներ նշում են, որ չի լինի մտածված պատերազմ: Ճիշտ է, ադրբեջանական կողմը չի ասում, թե պատերազմ է սկսելու, բայց մենք չենք կարող բացառել պատահական պատերազմը: Մենք չենք կարող բացառել, որ այն էսկալացիան, որ մենք տեսնում ենք ամեն տարի և  հատկապես նախորդ տարի, երբ իրավիճակը չափազանց լարված էր, և այս վայրի գործողությունները մի օր պատերազմի չեն բերի։ Շատ փորձագետներ ասում են, որ մտածված և հայտարարված պատերազմ չի լինի, կարող  է լինել պատահական պատերազմ՝ ես համակարծիք եմ այդ տեսակետի հետ:

-Ադրբեջանն ուզում է ընդլայնել Մինսկի խմբի ձևաչափը, վերջերս ԵԱՀԿ գործող նախագահն այդ մասին հայտարարեց՝ Ադրբեջան կատարած այցից հետո։ Նախկինում Գերմանիան ևս հակամարտությամբ զբաղվելու պատրաստակամության մասին էր հայտնել և Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ նշել է, թե կցանկանար Ֆրանսիան փոխարինել Գերմանիայով, այդ խմբի մեջ ներառել նաև Թուրքիային: Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք հակամարտությունը չկարգավորելու պատճառը Մինսկի խումբն է, թե պարզապես կողմերը բավարար կամք չեն ցուցաբերում  հակամարտության կագավորմանը հասնելու համար:

-Սա շատ կարևոր հարց է: Իմ տեսակետն այն է, որ այս հակամարտության կարգավորումը կախված չէ միջնորդներից: Մենք տեսնում ենք, որ միջնորդներն աշխատում են ավելի քան 20 տարի, և այս տարիների ընթացքում մենք իրական բեկում չենք տեսնում: Ըստ իս՝ հակամարտության լուծումը մեծամասամբ կախված է  հակամարտող կողմերից, այսինքն՝ կախված է Ադրբեջանից, Ղարաբաղից և Հայաստանից:

-Այսինքն՝ այս տարիների ընթացքում կողմերը բավարար կամք չեն ցուցաբերել: Գուցե չեն ցանկանում գնալ փոխզիջումների, որովհետև ակնհայտ է, որ հակամարտության կարգավորումը միայն փոխզիջումային տարբերակով է հիմա հնարավոր:

-Այո՛, խնդիրն այն է, որ կողմերը մաքսիմալ պահանջներ են առաջ քաշում, նրանց սպասումները չափազանցված են։ Ադրբեջանական կողմի համար այս հակամարտության խնդիրը և ողջ ցավը ոչ թե ինքնին Ղարաբաղն է, այլ այն տարածքները, որոնք Հայաստանն օկուպացրել է: Ադրբեջանը պահանջում է զորքերը հետ քաշել, զինաթափել, և դա միջազգայնորեն լեգիտիմացված է ՄԱԿ-ի և այլ բանաձևերով։ Վերջնական խաղաղությունը պետք է զինաթափումից հետո լինի, բայց մյուս կողմից էլ Ադրբեջանը չի կարող սպասել, որ դա կլինի, եթե միշտ ռազմական հռետորաբանությամբ ու ռազմական գործողություններով առաջ գնա: Կարծում եմ՝ Ադրբեջանը ճիշտ է, որ դա պահանջում է, բայց սխալ է, որ նման հռետորաբանությամբ ու գործողություններով է առաջ գնում  և դիմում ռազմական քայլերի:

-Կարծիք կա նաև, որ Ռուսաստանը երբեք թույլ չի տա կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, որպեսզի միշտ իր ներկայությունն ունենա տարածաշրջանում: Համաձայն ե՞ք նման տեսակետի հետ: Վերջերս մենք լսում ենք, որ Ադրբեջանը կանդամագրվի Եվրասիական տնտեսական միությանը՝ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու նախապայմանով: Այդպիսի հեռանկար հնարավոր համարո՞ւմ եք:

-Դժվար է  պատկերացնել, հակասությունները չափազանց շատ են: Ճիշտ է, սակայն, այն տեսակետը, որ Ռուսաստանը խաղում է ղարաբաղյան հակամարտության հաշվին: Չլուծված ղարաբաղյան հակամարտությունը Ռուսաստանի համար միջոց է  երկու կողմերի վրա ազդելու համար: Մենք գիտենք, որ Ռուսաստանն այս հակամարտության մեջ շատ վիճահարույց դեր է կատարում՝ որպես  միջնորդ և միևնույն ժամանակ որպես երկու կողմերի զենք մատակարարող: Հարցն այն է, թե Ռուսաստանն ինչքանով է հետաքրքրված հակամարտությունը կարգավորելու հարցում՝ հիմա տպավորություն է, որ վերահսկելի կայունություն է, ինչ կլինի հետո՝ չգիտենք: Ռուսաստանը հետաքրքրված է  ստատուս քվոյի պահպանմամբ, Ռուսաստանը չի ուզում, որ էսկալացիա լինի: Ստատուս քվոն որոշակի գործիք է Ռուսաստանի համար երկու կողմերի վրա ազդեցությունը պահպանելու հարցում: Եվ սրա հիմնական գաղափարն էլ այն է, որ երկու երկրները լինեն ինտեգրացիոն նախագծում՝ Եվրասիական տնտեսական միության մեջ: Ես չեմ տեսնում, սակայն, որ Ադրբեջանը ծեծի Եվրասիական տնտեսական միության դուռը՝ թեպետ նրանց արտաքին գործերի նախարարն ասել է «Երբեք մի՛ ասեք՝ երբեք»։

-Այո՛, Մամեդյարովն ասել է, որ իրենք կմտածեն այդ մասին ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո:

-Այո՛, հակամարտությունը լուծելուց հետո հնարավոր է, եթե տնտեսական գործոնը Ադրբեջանին ձեռնտու լինի: Բայց չեմ կարծում, թե Ռուսաստանի այն գաղափարը՝ ներառել երկու պետություններին մի կազմակերպության մեջ հակամարտությունը կարգավորելու համար՝ կարող է աշխատող լինել:

-Պարո՛ն Հալբախ, կցանկանայի անդրադառնայիք նաև ողջ տարածաշրջանի անվտանգությանը։ Հայաստանը միշտ վախենում է Ադրբեջանից և Թուրքիայից՝  պատերազմի հնարավոր վերսկսման պատճառով , բայց իրական վտանգ է նաև Իսլամական պետությունը։ Ի՞նչ եք կարծում մենք այդ վտանգներին պատրա՞ստ ենք:

-Դուք նկատի ունեք ռադիկալ իսլամիստներին, բայց ես չեմ կարծում, թե դա ողջ տարածաշրջանին կվերաբերի և մասնավորապես Հայաստանին: Բայց Ադրբեջանն իհարկե մտահոգվելու կարիք ունի, որովհետև երիտասարդ ադրբեջանցիները գնում են Սիրիա և պետք է վերադառնան: Կան մտահոգություններ, որոնց մասին այս օրերին ադրբեջանցի անվտանգության մասնագետները բարձրաձայնում են: Իրական մտահոգվելու կարիք ունի նաև Ռուսաստանը, որովհետև 1700 Ռուսաստանի քաղաքացի՝ Հյուսիսային Կովկասից, կռվում են: Այսպիսով՝ չեմ կարծում, թե ողջ տարածաշրջանին է վերաբերում, չեմ կարծում, թե Հայաստանը Հյուսիսային Կովկասի հետ շատ ընդհանուր բաներ ունի: Հայաստանը բավականին լավ հարաբերություններ ունի Իրանի հետ: Հայաստանի ներգրավվածությունն այնքանով է, որ բավականին մեծ թվով հայեր այսօր Հալեպում են, դա խնդիր է  Հայաստանի համար, բայց իսլամական ծայրահեղականների գործունեությունն այնքան էլ Հայաստանին չի առնչվում: Վրաստանի համար ևս մեծ վտանգ չէ՝ այն երկրները, որոնք իսկապես անհանգստանալու բան ունեն՝ Ռուսաստանն ու Ադրբեջանն են։

-Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ՝ անվտանգության բաղադրիչն առաջ քաշելով։ Մենք իսկապես ունենք անվտանգության կարիք, որը Եվրոպան այսօր չի առաջարկում: Անվտանգության խնդիր ունի նաև Վրաստանը, որը ձգտում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, սակայն կարծես մոտ ապագայում դա հնարավոր չէ:  Ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է Եվրոպան մեզ համար ևս անվտանգության երաշխիքներ կամ նոր կազմակերպություն առաջ քաշի:

-Այո՛, իսկապես մեծ խնդիր է, բայց ես չեմ տեսնում նման հնարավորություն: Եվրոպական միությունն ինքնին այդ գործառույթը չունի, Միացյալ նահանգները ևս՝ Օբամայի գլխավորությամբ, չեմ կարծում, թե  այս տարածաշրջանի անվտանգության երաշխավորը կարող են դառնալ, բայց դա չի նշանակում, թե Հարավայաին Կովկասի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է: Ո՛չ, Ռուսաստանն էլ չի կարող։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում