«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի «Յուվենտուս»-ի դեմ խաղի վերաբերյալ: 35-ամյա ֆուտբոլիստը վերջին հանդիպումն անցկացրեց կատալոնացիների կազմում: Ամբողջ կարիերայի ընթացքում «կապտանռանգույններ»-ի կազմում հանդես եկած Չավին կարիերան կշարունակի «Ալ Սադ»-ում:
«Խոսքեր չունեմ: Պարզապես, հիանալի է: Ավելիի մասին երազել անգամ չէի կարող: Մեր թիմն ու մեր երկրպագուներն անկրկնելի են: Ցավով եմ գիտակցում, որ այլևս երբեք չեմ խաղա այս թիմի կազմում: Անհավանական եզրափակիչ էր:
Լուիս Էնրիկեն արժանի էր այս հաղթանակին: Մրցաշրջանի սկզբնամասում նրան շատ էին քննադատում, բայց Էնրիկեն առաջնորդ էր և հասավ իր նպատակին: Ամբողջ մարզչական շտաբն անհավանական աշխատանք կատարեց»,- Insidespanishfootball-ը մեջբերում է Չավիի խոսքերը:






































