Պարզվել է` բանանի կեղևը ջուրը մաքրում է թունավոր մետաղներից:
Գուստավո Կաստրոյի ղեկավարած գիտնականների խումբը եզրակացրել է, որ նման կերպ ջուրը կարելի է մաքրել ծանր մետաղներից, ինչպես օրինակ` կապարը և պղինձը, աղբյուրների, ֆիրմաների և գործարանների կեղտաջրերը:
Գիտափորձի ժամանակ բանանի կեղևն արագ և արդյունավետ հեռացրել է կապարը, պղինձը, ինչպես նաև շատ այլ կեղտեր: Բանանե ֆիլտրը կարելի է օգտագործել 11 անգամ` առանց դրա մաքրող հատկությունները կորցնելու:









































