Հունիսի 6-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ:
Կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, թե վարչությունը լսել է Կոնգրեսի` տարածքային կազմակերպությունների աջակցության հանձնաժողովի գործունեության հաշվետվությունը, որը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Ավետիս Ավագյանը:
Նիստում քննարկվել է նաև էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարում Կոնգրեսի հետագա անելիքները: