«Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը պատրաստ է ուսումնասիրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի առաջարկը: Այդ ասին հայտնում է The Guardian-ը:
Ընդ որում, ֆուտբոլիստին անհնագստացնում է այն հարցը, թե ինչպես կընդունվի նման տեղափոխությունն ակումբների և երկրպագուների շրջանում:
Վերջին ֆուտբոլիստն, ով «Լիվերպուլ»-ից «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Ալենբի Չիլթոնն է, ում տրանսֆերը կայացել է 1938 թվականին:
Նշվում է, որ «կարմիր սատանաներ»-ը պատրաստ են շաբաթական շուրջ 140 հազար ֆունտ աշխատավարձ վճարել 20-ամյա ֆուտբոլիստին:











































