Կատալոնական «Բարսելոնա»-ի ավագ Չավին հրաժեշտ է տվել ակումբին, որտեղ ընդհանուր առմամբ անցկացրել է շուրջ 25 տարի: 35-ամյա իսպանացին կարծում է, որ դեռ կվերադառնա «Բարսելոնա», երբ ավարտի ֆուտբոլիստի կարիերան:
«Հուսով եմ, որ այս բաժանումը նշանակում է «կհադիպենք ավելի ուշ»: Այստեղ եմ եկել 25 տարի առաջ և իմ ամենահամարձակ երազանքներում անգամ երբևիցե պատկերացնել չէի կարող,թե ինչ պահեր կապրեմ: Ես նա եմ, ով պետք է շնորհակալ լինի: Երջանիկ եմ: Շնորհակալ եմ «Բարսելոնա»-ին: Անսահման շնորհակալ եմ բոլորին»,- Marca-ն մեջբերում է Չավիի խոսքերը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստն իր կարիերան կշարունակի Քաթարի «Ալ Սադ» ակումբում:











































